Մատչելիության հղումներ

Թեհրանը Երևանին և Բաքվին կոչ է անում ղարաբաղյան խնդիրը լուծել «առանց երրորդ կողմի միջամտության»


Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեղան, արխիվ

Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան որպեսզի երրորդ ուժերը միջամտեն ղարաբաղյան կարգավորմանը, արբեջանական APA գործակալության փոխանցմամբ, այս մասին այսօր Թեհրանում` Ադրբերաջնի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ բանակցությունների ընթացքում, հայտարարել է Իրանի ռազմական գերատեսչության ղեկավար Հոսեյն Դեղանը:

«Հուսով եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում վճռական կլինեն և երրորդ ուժերի միջամտություն ու ճգնաժամի խորացում թույլ չեն տա», - նշել է Իրանի պաշտպանության նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG