Մատչելիության հղումներ

Առնվազն 16 զոհ Հալեպում ահաբեկչական հարձակման հետևանքով


Սիրիա - Իդլիբից տարհանվող շիաներին տեղափոխող ավտոբուսները Հալեպի մերձակայքում, 14-ը ապրիլի, 2017թ․

Առնվազն 16 մարդ է զոհվել Հալեպում այսօր տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով: Սիրիացի իրավապաշտպանների տարածած տեղեկատվությունը վկայակոչելով՝ այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Մարդատար ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը գործի է դրվել Իդլիբ նահանգից տարհանվող շիա մահմեդականներին տեղափոխող ավտոբուսների շարասյան հարևանությամբ: Պայթյունը որոտացել է այն պահին, երբ Էլ-Ֆուա և Քեֆրայա գյուղերի տարհանված բնակիչները ժամանել են Հալեպի արևմուտքում գտնող արվարձաններից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG