Մատչելիության հղումներ

Գյումրիում հուշարձան-շենքերը փոփոխելու և վերանորոգելու դեպքերով քրգործ է հարուցվել


Գյումրիի համայնապատկեր, արխիվ
Գյումրիի համայնապատկեր, արխիվ

Շիրակի մարզի դատախազությունում երեկ հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքում գտնվող պատմամշակութային անշարժ հուշարձանները (շենքերը) փոփոխելու և վերանորոգելու դեպքերի առթիվ:

Հայաստանի գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ Վերահսկիչ պալատը Շիրակի մարզի դատախազություն է ներկայացրել հաշվետվություն, ըստ որի, առանց համապատասխան թույլտվության փոփոխվել է Ռիժկով փողոցի՝ պատմամշակութային արժեք հանդիսացող և պետական պահպանության տակ գտնվող 4-րդ շենքի ճակատային մասը:

Հաշվի առնելով, որ հաշվետվությունը բովանդակային առումով առերևույթ պարունակել է հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալներ, Շիրակի մարզի դատախազության հանձնարարությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նմանատիպ փոփոխություններ են կատարվել նաև պատմամշակութային արժեք հանդիսացող և պետական պահպանության տակ գտնվող 2-րդ, 5-րդ, 6-րդ շենքերում: Կառույցն օգտագործող տնտեսվարողներն ինքնակամ իրականացրել են վերանորոգման աշխատանքներ, որի արդյունքում վնասվել է պատմամշակութային անշարժ հուշարձան հանդիսացող հուշարձան-շենքերի նախաստեղծ կերպարն ու ճարտարապետական ոճը, կոնստրուկտիվ համակարգը՝ խախտելով նաև հուշարձանի անվտանգ շահագործման պահանջները:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաքննությունը հանձնարվել է Հայաստանի քննչական կոմիտեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG