Ուկրաինայի ներքին գործերի նախարարության «Բերկուտ» հատուկ ջոկատի Խարկովի ստորաբաժանման չորս նախկին ծառայողները, որոնց կասկածում են 2014 թվականի փետրվարին Մայդանում ցուցարարների սպանություններին առնչություն ունենալու մեջ, փախուստի են դիմել` տեղափոխվելով Ռուսաստան: Ուկրաինայի գլխավոր դատախազությունը նրանց դեմ քրեական հետապնդում էր սկսել 2016-ի հունիսին:
Ռուսաստան տեղափոխվելուց առաջ «Բերկուտ»-ի մարտիկները համացանցում տեսաուղերձ են հրապարակել` նշելով, որ այս քայլին են դիմում, քանի որ «Ուկրաինայի տարածքում իրենց վտանգ է սպառնում»:
Փախուստի դիմած հատուկջոկատայիններից երեքը վերջին ամիսներին գտնվում էին տնային կալանքի տակ, ևս մեկը քննչական մեկուսարանից դուրս էր եկել երկու օր առաջ: