Մատչելիության հղումներ

Նոր տվյալներով՝ ամերիկյան գերհզոր ռումբի պայթյունի հետևանքով Աֆղանստանում 94 զինյալ է զոհվել


Ռումբի հարվածի պահը պատկերող կադր Պենտագոնի հրապարակած տեսանյութից

Աֆղանստանի իշխանությունները նոր տեղեկություններ են հաղորդել ապրիլի 13-ին Պակիստանի հետ սահմանային գոտում ամերիկյան ռազմաօդային ուժերի կողմից իրականացված հարձակման մասին: Պաշտոնական Քաբուլի տեղեկություններով` ամերիկյան զինանոցում գտնվող ամենահզոր ոչ-միջուկային զենքի կիրառման արդյունքում «Իսլամական պետություն» խմբավորման աֆղանական մասնաճյուղի 94 զինյալ է զոհվել:

Նանգարհարի նահանգապետի խոսքով` օդային հարձակման հետևանքով զոհվել են «Իսլամական պետության» չորս դաշտային հրամանատարներ: «Խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան», - նշել է աֆղանստանցի պաշտոնյան:

Երեկ, հիշեցնենք, հաղորդվում էր գերհզոր ռումբի պայթյունի հետևանքով ժայռերում իսլամիստների փորած պաշտպանական համալիրի ոչնչացման և առնվազն 36 զինյալի զոհվելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG