Սիրիայի հյուսիսում գործող քրդական ջոկատները հարձակման են անցել «Իսլամական պետության» (ԻՊ) վերահսկողության տակ գտնվող Տաբքա քաղաքի ուղղությամբ:
Տեղական աղբյուրների համաձայն, քրդական ջոկատներին գիշերային մարտերի ընթացքում հաջողվել է երկու ուղղություններով առաջ շարժվել՝ առավոտյան կողմ դիրքավորվելով քաղաքի արևմտյան և արևելյան արվարձաններում:
Տաբքան համարվում է «Իսլամական պետության» «մայրաքաղաք» Ռաքքայի պաշտպանության կարևորագույն օղակներից մեկը:
Քրդական ջոկատներին աջակցություն են ցուցաբերում ամերիկյան ռազմաօդային ուժերը, ինչպես նաև Սիրիայի հյուսիսում գործող ամերիկացի ծովային հետևակայինները: