Պաշտոնական Անկարան հույս ունի, որ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ընթացքում Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը չեն անտեսի Թուրքիայի կենսական շահերը: Ուրբաթ երեկոյան հեռարձակված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Միանշանակ է, որ Սիրիայի նման լուրջ խնդրի լուծման ճանապարհին Ռուսաստանի և ԱՄՆ-ի դերակատարությունը որոշիչ է լինելու: Դրա հետ մեկտեղ, պետք չէ մոռանալ, որ այսօր Թուրքիան ևս դարձել է Սիրիայում գործող կարևորագույն դերակատարներից մեկը», - ասել է Չավուշօղլուն: