Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազի հանձնարարությամբ՝ սկանդալային ձայնագրությունն ուղարկվել է ՀՔԾ


Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ՝ Hayastan24.com կայքում հրապարակված «ենթադրաբար «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի վերաբերյալ ձայնագրությունն» ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն` դրանում առկա հանգամանքները ստուգելու նպատակով: Այդ մասին հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազությունը:

Հիշեցնենք՝ Hayastan24.com կայքում հրապարակված ձայնագրությունում մի տղամարդ ՍԱՍ Գրուպի աշխատակիցներին հորդորում է ձայներ բերել Հանրապետականի ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանի համար, հակառակ դեպքում նրանց հետ շատ վատ կվերաբերվեն կամ կազատեն աշխատանքից։

Հիշեցնենք, դատախազությունից երեկ փոխանցել էին, որ ուսումնասիրում են լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում մեծ աղմուկ բարձրացրած ձայնագրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG