Մատչելիության հղումներ

Սարատովում ոստիկանները ներխուժել են հայտնի վիդեոբլոգերի տուն և տարել նրան Մոսկվա


Ռուսաստան - Վյաչեսլավ Մալցևը հրաժեշտ է տալիս դստերը, Սարատով, 13-ը ապրիլի, 2017թ․

Ռուսաստանի Սարատով քաղաքում ոստիկանությունը ներխուժել է հայտնի վիդեոբլոգեր Վյաչեսլավ Մալցևի տուն և տարել նրան Մոսկվա հարցաքննության։

Մալցևն անցած տարի «Պառնաս» ընդդիմադիր կուսակցության ցուցակի երկրորդ տեղով մասնակցում էր խորհրդարանական ընտրություններին։

Կուսակցությունը տեղեկացրել է, որ մինչ Մոսկվա մեկնող ինքնաթիռ նստելը Մալցևը սրտի կաթված է ստացել և այժմ գտնվում է բժիշկների հսկողության ներքո։

Վիդեոբլոգերին հարցաքննել են նախորդ ամիս Մոսկվայում անցկացված հանրահավաքի ժամանակ ոստիկանի վրա հարձակման գործով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG