Մատչելիության հղումներ

Թուրքիան պատրաստվում է հանրաքվեի


Ապրիլի 16-ին Թուրքիայում հանրաքվեի կդրվի սահմանադրական բարեփոխումների փաթեթը, որի նպատակն է հզորացնել երկրում նախագահի ինստիտուտը:

«Մենք շարունակելու ենք մեր դեմոկրատական պայքարը մինչև վերջ: Կասկած չկա, որ մենք չենք ենթարկվի որևէ սադրանքի: Բայց նաև չենք ենթարկվի ճնշումների», - հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:

Ընդդիմության համոզմամբ, նախագահ Էրդողանն ընդամենը ցանկանում է ավելացնել իր լծակները և միահեծան իշխանություն հաստատել:

«Մեկ մարդ է որոշելու նախարարների թիվը, մեկ մարդ է սահմանելու նրանց լիազորությունները, մեկ մարդ է որոշելու նախագահի տեղակալների թիվը և նրանց լիազորությունները, խորհրդարանը լրիվ անտեսվելու է», - հայտարարել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն:

Այսօր անցկացված հարցախույզի արդյունքների համաձայն, բարեփոխման կողմնակիցների թիվը մոտ է 51 տոկոսի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG