Գերմանացի իրավապահները հայտարարել են, որ ձերբակալված 26-ամյա իրաքցին առնչություն չունի ապրիլի 11-ին Դորտմունդում ֆուտբոլային հանդիպումից առաջ «Բորուսիայի» ավտոբուսը պայթեցնելու միջադեպի հետ:
Ըստ ոստիկանների, իրաքցին, որի ինքնությունը չի հրապարակվում, կասկածվում է «Իսլամական պետություն» կառույցի անդամ լինելու մեջ, բայց ապրիլի 11-ի ահաբեկչական գործողությանը նրա մասնակցության վերաբերյալ փաստեր չկան: Նա դատարանի պահանջով առայժմ կգտնվի կալանքի տակ:
Ապրիլի 11-ին երեք ինքնաշեն ռումբերը պայթել են Դորտմունդի «Բորուսիա» թիմի ավտոբուսի մոտ, երբ թիմը մեկնում էր մարզադաշտ՝ «Մոնակոյի» հետ հանդիպման: Պայթյունների հետևանքով վնասվածքներ են ստացել մեկ ֆուտբոլիստ և մեկ ոստիկան: Խաղը մեկ օրով հետաձգվել է, երեկ «Բորուսիան» սեփական հարկի տակ 2-3 հաշվով զիջել է «Մոնակոյին»: