Սպիտակ տանը մտահոգում է ՆԱՏՕ-ի թեկնածու Չեռնոգորիայում այս տարվա հոկտեմբերին անցկացվելիք ընտրություններին ռուսների միջամտությունը:
Չեռնոգորիայի իրավապահները հայտնել են, որ «ռուս ազգայնականների մի խումբ փորձել է կազմակերպել վարչապետ Միլո Ջուկանովիչի սպանությունը և այդպես ընդդիմությանը տալ իշխանությունը զավթելու հնարավորություն»:
Ընդդիմությունը դեմ է երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Մոսկվան և Չեռնոգորիայի ընդդիմությունը հերքում են այդ մեղադրանքը: