Մատչելիության հղումներ

Իրավապահներ. Ձերբակալված իրաքցին կապ չունի «Բորուսիայի» ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյունների հետ


Գերմանացի իրավապահները հայտարարել են, որ ձերբակալված 26-ամյա իրաքցին առնչություն չունի ապրիլի 11-ին Դորտմունդում ֆուտբոլային հանդիպումից առաջ «Բորուսիայի» ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյունների հետ:

Ըստ ոստիկանների, իրաքցին, որի ինքնությունը չի հրապարակվում, կասկածվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ, բայց ապրիլի 11-ի ահաբեկչական գործողությանը նրա մասնակցության վերաբերյալ փաստեր չկան: Նա դատարանի պահանջով առայժմ կգտնվի կալանքի տակ:

Ապրիլի 11-ին երեք ինքնաշեն ռումբերը պայթել են Դորտմունդի «Բորուսիա» թիմի ավտոբուսի մոտ, երբ թիմը մեկնում էր մարզադաշտ՝ «Մոնակոյի» հետ հանդիպման: Պայթյունների հետևանքով վնասվածքներ են ստացել մի ֆուտբոլիստ և մի ոստիկան: Խաղը մեկ օրով հետաձգվել է, երեկ «Բորուսիան» սեփական հարկի տակ 2-3 հաշվով զիջել է «Մոնակոյին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG