Մատչելիության հղումներ

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է աջակցել Սերբիային Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին, և միաժամանակ հավելել, որ Սերբիան «պետք է շարունակի բարեփոխումները և փորձի բարելավել հարաբերությունները Կոսովոյի հետ»:

Գաբրիելը երեկ Բելգրադում հանդիպել է ընտրյալ նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ:

Վուչիչի հաղթանակի դեմ ամեն օր անցկացվող ցույցերը Գաբրիելն անվանել է «դեմոկրատական գործընթաց, որը պետք է խաղաղ լինի»:

Բելգրադը լքելուց առաջ Գերմանիայի արտգործնախարարը Բալկաններին կոչ է արել հաղթահարել տարաձայնությունները: «Մենք տեսնում ենք, որ անցյալի վերքերը շատ խորն են և կա մեծ լարվածություն», - ասել է Զիգմար Գաբրիելը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG