Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը պարտավորեցրեց ՌԴ-ին 3 մլն եվրո վճարել Բեսլանի զոհերի հարազատներին և տուժածներին


Բեսլան, 2-ը սեպտեմբերի, 2004թ.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) պարտավորեցրեց Ռուսաստանին 3 միլիոն եվրո վճարել 2004 թվականին Բեսլանի դպրոցում ահաբեկչության հետևանքով զոհվածների հարազատներին և տուժածներին, ևս 88 հազար եվրո՝ դատական ծախսերը փոխհատուցելու համար։

Դատարանը միանգամից «Բեսլանի մայրերի» ավելի քան 400 բողոք է քննել։ Ըստ ՄԻԵԴ-ի վճռի, ռուսաստանյան իշխանությունները չեն կատարել մարդկանց կյանքին սպառնացող վտանգը կանխելու իրենց պարտականությունները, որպեսզի նվազագույնի հասցնեն պատանդների կյանքին սպառնալիքը։

Այսօր Կրեմլը հայտարարել է, որ ՄԻԵԴ-ի վճիռն անընդունելի է:

Հիշեցնենք, 2004 թվականի սեպտեմբերի 1-ին զինված անձինք Բեսլանի դպրոցներից մեկում պատանդ վերցրեցին 1128 մարդու։ Պատանդներին զինյալներից ազատելու գործողության ժամանակ 334 մարդ զոհվեց, այդ թվում՝ 186 երեխա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG