Մատչելիության հղումներ

Դպրոցի շենքի պատին ճեղքեր են հայտնաբերվել, աշակերտներն ու անձնակազմը տարհանվել են


Հայաստանյան դպրոցներից մեկի դասասենյակը, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացնում է, որ այսօր, ժամը 09:38-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրանսիական միջազգային դպրոցի 2-րդ հարկի պատի երկայնքով առաջացել է ճեղք:

Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը, 170 աշակերտ, 30 մանկավարժ և 10 տեխաշխատող տարհանվել են դպրոցից:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, Սեյսմիկ պաշտպանության ծառայության ներկայացուցիչը և մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները տեղազննման արդյունքում հայտնաբերել են շինարարական ճաքեր:

«Տեղում պարզվել է, որ երկհարկանի դպրոցի տանիքում՝ շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով, առաստաղից ծեփ է թափվել և առաջացել են մանր ճաքեր: ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կառույցների սեյսմակայունության կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանը տեղում ուսումնասիրելով իրավիճակը հայտնել է, որ հայտնաբերված մանր ճաքերը որևէ վտանգ չեն ներկայացնում և անհանգստանալու կարիք չկա: Դպրոցի անձնակազմը և աշակերտները վերադարձել են շենք և վերսկսել դասերը», - ասված է ԱԻՆ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG