Մատչելիության հղումներ

Մալալա Յուսուֆզայը՝ Կանադայի պատվավոր քաղաքացի


Կանադա - Ջասթին Թրյուդոն Մալալա Յուսուֆզային է հանձնում Կանադայի պատվավոր քաղաքացու կոչման հավաստագիրը, Օտտավա, 12-ը ապրիլի, 2017թ․

Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մալալա Յուսաֆզայը Կանադայի պատվավոր քաղաքացու կարգավիճակ է ստացել: Հավաստագիրը Մալալային անձամբ հանձնել է վարչապետ Ջասթին Թրյուդոն:

«Մալալա, Ձեր պատմությունը ոգեշնչում է բոլորիս», - ասել է Կանադայի վարչապետը:

Պակիստանցի Մալալա Յուսուֆզայը Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացել է 2014 թվականին՝ 17 տարեկանում, դառնալով հեղինակավոր մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը:

Մալալան գործունեություն է ծավալում երեխաների կրթության բնագավառում: Նա շարունակել է պաշտպանել Պակիստանում աղջիկների կրթության իրավունքը նույնիսկ 2012 թվականին «Թալիբան» խմբավորման զինյալների կրակոցից գլխից վիրավորվելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG