Մատչելիության հղումներ

Պուտին․ Թրամփի օրոք Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև վստահության մակարդակը թուլացել է


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տալիս «Միր» հեռուստաընկերությանը, Մոսկվա, 11-ը ապրիլի, 2017թ․
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տալիս «Միր» հեռուստաընկերությանը, Մոսկվա, 11-ը ապրիլի, 2017թ․

Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև վստահության մակարդակը թուլացել է: Այդ մասին երեկ հեռարձակված հեռուստահարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ընդգծելով, որ խոսքը մասնավորապես «աշխատանքային մակարդակում, ռազմական մակարդակում» վստահության մասին է:

Հիշեցնենք, նույն օրը Մոսկվայում բանակցություններ էին ընթանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի միջև, որին երեկոյան ընդունել է նաև Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG