Մատչելիության հղումներ

ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է մի շարք զորամասեր


Լուսանկարը՝ ՊՆ-ի
Լուսանկարը՝ ՊՆ-ի

Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այսօր ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների պետերի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ շրջայց է կատարել 1-ին բանակային կորպուսի զորամասերում:

«Զինված ուժերի առջև դրված խնդիրներն առավել արդյունավետ կազմակերպելու, մարտական խնդիրները տեղում ուսումնասիրելու և անհրաժեշտ եզրահանգումներ կատարելու նպատակով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների պետերի և բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ շրջայց է կատարել 1-ին բանակային կորպուսի զորամասերում:

Այցի շրջանակներում ՀՀ ԶՈՒ գշխավոր շտաբի պետն ունկնդրել է բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի զեկույցը: Լուծում պահանջող մի շարք խնդիրների վերաբերյալ ներկայացվել են անհրաժեշտ պարզաբանումներ և առաջարկություններ: Զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում դիտարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման, շահագործման ու պահպանության հետ հետ կապված հարցերը, զինծառայողների զորանոցային և սոցիալ-կենցաղային պայմանները:

Շրջայցի ընթացքում բանակային կորպուսի և զորամասերի հրամանատարության հետ քննարկվել են մարտական պատրաստականության և պատրաստության, զորքերի ծառայության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական ապահովման, թիկունքային ապահովման խնդիրների հետ կապված հարցեր»,- մասնավորապես, նշված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG