Մատչելիության հղումներ

Նավալնին նոր համազգային ցույցերի կոչ է անում


Ալեքսեյ Նավալնին մոսկովյան դատարանում, 30-ը մարտի, 2017 թ․
Ալեքսեյ Նավալնին մոսկովյան դատարանում, 30-ը մարտի, 2017 թ․

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կոչ է անում հունիսի 12-ին երկրով մեկ բողոքի ակցիաներ անցկացնել: 15-օրյա կալանքից ազատ արձակվելուց երկու օր անց Նավալին բողոքի նոր ակցիաներ կազմակերպելու կոչն ինտերնետային իր կայքում տեղադրել է այսօր:

Հունիսի 12-ը նշվում է որպես Ռուսաստանի օր: 1990 թվականին այդ օրը Ռուսաստանը հռչակել է իր անկախությունը նախկին Խորհրդային Միությունից: Իշխանություններին խստորեն քննադատող Նավալնիի կոչով մարտի 26-ին զանգավածային բողոքի ակցիաներ տեղի ունեցան Ռուսաստանի խոշոր քաղաքներում:

Ցույցերի հիմնական կարգախոսը կոռուպցիայի դեմ պայքարն էր: Նավալնին կոռուպցիայի մեջ է մեղադրում Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան չինովնիկների, այդ թվում՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Մարտյան ցույցների ընթացքում միայն Մոսկվայում ոստիկանությունը մոտ հազար մարդու բերման էր ենթարկել, այդ թվում հենց իրեն՝ Ալեքսեյ Նավալնիին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG