Մատչելիության հղումներ

Պորոշենկոն ներկայացրել է ուկրաինական զինուժի կորուստները


Պետրո Պորոշենկոն Լուգանսկի մարզի տանկային բրիգադում, 12-ը ապրիլի, 2017 թ․
Պետրո Պորոշենկոն Լուգանսկի մարզի տանկային բրիգադում, 12-ը ապրիլի, 2017 թ․

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն այսօր հայտարարել է, թե 2017-ի սկզբից ի վեր Դոնբասում ռուսամետ անջատականների կողմից ուկրաինական բանակի 69 զինծառայող է սպանվել, ևս 420-ը վիրավորվել է:

Պորոշենկոյի ամփոփմամբ, հակամարտության ողջ ընթացքում, ընդհանուր առմամբ, զոհվել է Ուկրաինայի տարբեր ուժային կառույցների 2652 ներկայացուցիչ: Ուկրաինայի նախագահն այս տվյալները ներկայացրել է Լուգանսկի մարզում տեղակայված տանկային բրիգադ այցելության ժամանակ:

Մինսկի համաձայնությունների շրջանակներում Ուկրաինան այսօր հակամարտության գծից հետ է քաշել խոշոր տրամաչափի հրետանին, տանկերն ու այլ ծանր զինտեխնիկան: Պորոշենկոն ասել է, որ ուկրաինական զորամիավորումները մնում են մարտական բարձր պատրաստականության աստիճանում, և, անհրաժեշտության դեպքում, ողջ զինտեխնիկան արագորեն կարող է վերադառնալ դիրքեր՝ ամրապնդելու պաշտպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG