Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է «Բորուսիա» ակումբի ավտոբուսի վրա հարձակման կասկածյալը


Գերմանիայում ձերբակալվել է Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ավտոբուսի վրա հարձակման կասկածյալը: Ոստիկանությունը հայտնում է, որ իսլամիստների հետ նրա կապերի մասին տվյալներ ունի:

Երեկ երեկոյան «Բորուսիայի» ավտոբուսի մոտ ինքնաշեն երեք ռումբ էր պայթեցվել: Վիրավորվել էր թիմի խաղացող իսպանացի Մարկ Բարտրան: Հետաքննիչներն ուսումնասիրում են դեպքի վայրում հայտնաբերված գրությունը, որում նշված է, թե հարձակումը կատարվել է «հանուն Ալլահի», քանի որ «գերմանական օդանավերը Սիրիայում սպանում են մահմեդականներին»:

Գերմանիայի դատախազությունը հարձակումը «ահաբեկչություն է» որակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG