Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 75-ամյա իրավաբան Ջոն Սալիվանին առաջադրում է պետքարտուղարի տեղակալի պաշտոնում: Սպիտակ տան երեկվա հաղորդագրությունում նշված է, որ նա համակարգելու է մենեջմենթի և ռեսուրսների ոլորտը:
Սալիվանը Ջորջ Բուշ կրտսերի նախագահության օրոք առևտրի նախարարի տեղակալ էր նշանակվել: Նա աշխատել է նաև պաշտպանության նախարարությունում՝ որպես գլխավոր խորհրդական: