Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Միր» միջպետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ «Իսլամական պետության» (ԻՊ) խմբավորումների շարքերում կռվող արտասահմանցի 20 հազար գրոհայինների թվում, տարբեր հաշվարկներով, 9-10 հազարը ԱՊՀ երկրներից են:
Նրանց կեսը՝ մոտավորապես 4 հազար 500-ը Ռուսաստանից են, իսկ 5 հազարը՝ Կենտրոնական Ասիայի երկրներից, որոնք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ են:
Պուտինի խոսքով՝ սպառնալիքը շատ մեծ է և իրական: «Մենք հասկանում ենք այդ սպառնալիքի չափերը և պետք է ամեն ինչ անենք այն նվազեցնելու համար: Այդ ուղղությամբ մենք աշխատում ենք», - ասել է Ռուսաստանի նախագահը: