Մատչելիության հղումներ

Փաշազադեն մտադիր է Շուշիի մզկիթի հարցը քննարկել Կիրիլ պատրիարքի և Գարեգին երկրորդի հետ


Ալլահշուքյուր Փաշազադե, արխիվ

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն ասել է, որ Շուշիի մզկիթի պեղումների և վերանորոգման շինարարական աշխատանքների հետ կապված հարցերը քննարկելու է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ՝ Մոսկվայում կայանալիք ԱՊՀ երկրների միջկրոնական խորհրդի նիստի շրջանակում:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ, նա ասել է, թե հնարավոր է՝ առաջիկայում եռակողմ հանդիպում անցկացվի, այն կազմակերպելու համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել:

«Մենք բողոքում ենք հայերի նման գործողությունների դեմ», - հայտարարել է Ադրբեջանի կրոնական առաջնորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG