Մատչելիության հղումներ

Վրաստանը հրաժարվում է ռուսական գազից մինչև տարեվերջ


Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձե, արխիվ
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձե, արխիվ

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ Վրաստանը հրաժարվում է Ռուսաստանից գազ գնել մինչև 2017 թվականի վերջը: «Այսօրվա դրությամբ մենք որոշեցինք ամբողջությամբ օգտվել ադրբեջանական գազից», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Կալաձեն:

Նա նշել է, որ «Գազպրոմ»-ի հետ երկամյա համաձայնագրի ավարտին Վրաստանը ավելի ամուր դիրք կունենա, քանի որ նախատեսվում է գազի պահեստարան կառուցել, ինչը թույլ կտա ավելի քիչ կախվածություն ունենալ ռուսական գազից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG