ԱՄՆ իշխանությունները չեն պատրաստվում զորք ուղարկել Սիրիա: Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Fox հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Բայց երբ ես տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ օգտագործում այդ սարսափելի քիմիական զենքը, և տեսնում եմ, թե ինչպես են այդ հիասքանչ երեխաները մահանում իրենց ծնողների ձեռքերին, ինչպես են նրանք խեղդվում․․․ Երբ ես դա տեսա, միանգամից զանգահարեցի պաշտպանության նախարար Մատիսին», - ասել է Թրամփը։
Հիշեցնենք, ապրիլի 7-ին Միացյալ Նահանգները հրթիռային հարվածներ հասցրեց Սիրիայում «Շայրաթ» ավիաբազային՝ ի պատասխան Իդլիբում քիմիական զենքի կիրառման, ինչի հետևանքով սպանվել է ավելի քան ութ տասնյակ խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: