Մատչելիության հղումներ

Թիվ 127 դպրոցի երկու աշակերտներ ինքնավնասման փորձ են կատարել


Դպրոցների միասնական ավարտական քննություններ Երևանում, արխիվ

Երևանի թիվ 127 ավագ դպրոցի երկու աշակերտներ՝ 10-րդ ու 11-րդ դասարանցիներ, երեկ ինքնավնասման փորձ են կատարել՝ ձախ ձեռքերի բազուկները ածելիով կտրելու միջոցով։ Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց Հայաստանի կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը։

Նա հայտնեց, որ պատճառները պարզելու համար դպրոցի տնօրենը հրավիրվել է նախարարություն։

Ոստիկանության լրատվության բաժնից էլ «Ազատությանը» հայտնեցին, որ հետաքննություն է տարվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG