Վրաստանը պատրաստվում է ֆրանսիական արտադրության հակաօդային պաշտպանության միջոցներ ձեռք բերել: Այդ մասին այսօր Վրաստանի խորհրդարանում լսումների ժամանակ հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Լևան Իզորիան:
Նրա խոսքով՝ հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման հարցը կքննարկվի հաջորդ շաբաթ` Փարիզ կատարելիք այցի շրջանակում:
«Հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումը շատ կարևոր նշանակություն ունի Վրաստանի պաշտպանունակության ամրապնդման համար», - ասել է Իզորիան: