Մատչելիության հղումներ

Բելառուսում 20 անձանց ապօրինի զինված խումբ կազմակերպելու մեղադրանք է առաջադրվել


Բելառուս - Ոստիկանությունը բերման է ենթարկում «Ազատության օրվա» ցույցի մասնակիցներին, Մինսկ, 25-ը մարտի, 2017թ․
Բելառուս - Ոստիկանությունը բերման է ենթարկում «Ազատության օրվա» ցույցի մասնակիցներին, Մինսկ, 25-ը մարտի, 2017թ․

Բելառուսի պետական լրատվամիջոցները այսօր հաղորդել են, որ երկրի 20 քաղաքացիների ապօրինի զինված խմբավորում կազմակերպելու մեղադրանք է առաջադրվել:

«Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության փոխանցմամբ՝ 20 կասկածյալները այն 35 անձանցից են, որոնք մեղադրվում են «պորտաբուծության հարկի» դեմ բողոքի շարժումը անկարգությունների վերածել ծրագրելու մեջ:

Բելառուսի ոստիկանությունը «Սպիտակ լեգիոն» և «Պատրիոտ» ակտիվիստական խմբերի, ինչպես նաև «Մալադի ֆրոնտ» («Երիտասարդական ճակատ») ընդդիմադիր շարժման անդամներին կալանավորել է անցած ամիս:

Նրանց կալանավորումից առաջ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր երկրով մեկ «զինված սադրանքներ» ծրագրելու մեջ կասկածվող «զինյալ գրոհայինների» ձերբակալության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG