Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Վեդիի ջրամբարի կառուցումը. վարչապետ


Մեկնարկել է Վեդիի ջրամբարի կառուցումը, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

Ըստ վարչապետի, Արարատյան դաշտի շուրջ 7 հազար 500 հեկտար հողատարածք շուտով կապահովվի «հուսալի ոռոգմամբ»։

«29 միլիոն խորանարդ մետր ընդհանուր տարողությամբ այս ջրամբարը նորանկախ Հայաստանի պատմության մեջ զրոյական մակարդակից կառուցվող առաջին ջրամբարն է։ Այս նախագիծն էական նշանակություն կունենա նաև Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման հարցում», - գրել է վարչապետը՝ շարունակելով. - «90 միլիոն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և Հայաստանի կառավարության համաֆինանսավորմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG