Միացյալ Նահանգները սպառնում է ավելացնել ռազմական գործողությունները Սիրիայում, եթե այդ երկրի կառավարությունը քիմիական զենք կամ «տակառային ռումբեր» կիրառի: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը:
Երեկ Իտալիայում Մեծ յոթնակի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ևս փորձել են ընդհանուր մոտեցում ձևավորել սիրիական ճգնաժամի հարցում, նաև քննարկել են՝ ինչպիսի ճնշումներ կիրառել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դաշնակից Ռուսաստանի նկատմամբ:
Իր հերթին, Իրանի նախագահ Հասան Ռոհանին զգուշացրել է, որ Միացյալ Նահանգների հետագա ռազմական գործողությունները Սիրիայի կառավարութան դեմ կարող են «շատ վտանգավոր» լինել տարածաշրջանի համար: Ռոհանին քննադատել է ամերիկյան հարձակումները՝ կոչ անելով միջազգային հանրությանը հետաքննել այդ մահաբեր գործողությունները: