Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրովն ու Մոհամադ Ջավադ Զարիֆը քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը


Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մոհամադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը և Միացյալ Նահանգների հրթիռակոծումը։

«Երկու կողմն էլ ընդգծել են, որ նման ագրեսիվ գործողությունները սուվերեն և անկախ պետության դեմ միջազգային իրավունքի կոպիտ խախտում են», - ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության կայքէջում տեղադրված հաղորդագրությունում։

Սերգեյ Լավրովն ու Մոհամադ Ջավադ Զարիֆը կոչ են արել հետաքննել Իդլիբում տեղի ունեցած միջադեպը։ Ապրիլի 7-ի գիշերը ԱՄՆ-ն հրթիռակոծել է Սիրիայում տեղակայված «Շայրաթ» ռազմաբազան։ Ամերիկյան իշխանությունների պնդմամբ, հենց այդտեղից է իրականացվել քիմիական հարձակումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG