Մատչելիության հղումներ

«Ռոյթերզ». Գերմանիայում փախստականի կարգավիճակ հայցող անձանց թիվը կտրուկ նվազել է


Գերմանիայից արտաքսված աֆղանստանցի փախստականը՝ Քաբուլի օդանավակայանում, հունվար, 2017թ.
Գերմանիայից արտաքսված աֆղանստանցի փախստականը՝ Քաբուլի օդանավակայանում, հունվար, 2017թ.

«Ռոյթերզ» գործակալությունը հաղորդում է, որ Գերմանիայում փախստականի կարգավիճակ հայցող անձանց թիվը կտրուկ նվազել է։

2017 թվականի հունվարից մինչև մարտ Գերմանիա են ժամանել ավելի քան 47 հազար փախստականներ, որոնց մեծամասնությունը կազմում են Սիրիայի, Իրաքի և Աֆղանստանի քաղաքացիներ։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում Գերմանիայում գրանցվել են 174 հազար նոր փախստականներ։

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ուսումնասիրվել է փախստականի կարգավիճակի ստանալու 200 հազար դիմում։ Դիմողների 37 տոկոսը մերժվել է։

Գերմանիայի իշխանությունները փախստականների հոսքի կտրուկ կրճատումը պայմանավորում են ԵՄ-ի և Թուրքիայի միջև 2016 թվականի մարտին կնքված փախստականների հարցով համաձայնագրով ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG