Ռուսաստանը Բելառուսին մոտ մեկ միլիարդ դոլար լրացուցիչ վարկ կտրամադրի: Այդ մասին այսօր ազգային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն:
Նա նշել է, որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ապրիլի 3-ին նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման ընթացքում: Սեմաշկոն հավելել է, որ Ռուսաստանն աջակցելու է նաև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից մոտ 600 միլիոն դոլար ստանալու հարցում:
Սանկտ Պետերբուրգում ապրիլի 3-ին տեղի ունեցած հանդիպումից հետո Լուկաշենկոն հայտարարել է, որ Մոսկվան ընդառաջել է Մինսկին և համաձայնել վերաֆինանսավորել Բելառուսի պարտքը:
Տե՛ս նաև այստեղ