Մատչելիության հղումներ

Մոսկվան մեկնաբանել է Բորիս Ջոնսոնի` այցը չեղարկելու որոշումը


Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի այցը նրա կողմից չեղարկելու որոշումը:

«Այդ որոշումը խոսում է այն մասին, որ Լոնդոնը բացարձակապես չի հասկանում, թե ինչ է կատարվում Սիրիայում», - նշված է Ռուսաստանի արտգործնախարարության այսօրվա մեկնաբանությունում:

ԱԳՆ հաղորդագրությունում նշվում է, որ Մոսկվայում քննարկվելիք հարցերից մեկը լինելու էր ռուս-բրիտանական հարաբերությունները, որը «ըստ էության բրիտանական կողմը փակուղի է մտցրել»:

«Չենք կարծում, որ Լոնդոնի հետ երկխոսությունը մեզ ավելի է անհրաժեշտ քան հենց իրենց», - նշված է Ռուսաստանի ԱԳՆ-ի մեկնաբանությունում:

Հիշեցնենք՝ ապրիլի 10-ին նախատեսված էր Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի այցը Մոսկվա, բայց երեկ նա հայտարարեց, որ չեղարկում է այցը, քանի որ Սիրիայում իրավիճակը արմատապես փոխվել է ու իր համար առաջնահերթ է պատրաստվել ապրիլի 11-12-ին կայանալիք Մեծ յոթնյակի հանդիպմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG