Մոլդովայի իշխանությունները հայտնում են, որ 17 մարդ են ձերբակալել հայտնի քաղաքական գործչի դեմ մահափորձ նախապատրաստելու կասկածանքով:
Մոլդովայի դատախազությունը հաղորդում է, որ խմբի թիրախը ազդեցիկ քաղաքական գործիչ, գործարար, եվրոպամետ Դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Պլահոտնյուկն էր:
Մոլդովայի դատախազության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ղեկավարը հայտնել է, որ ութ կասկածյալի ձերբակալել են Մոլդովայում, իննին` Ուկրաինայում: Իրավապահները առգրավել են կանխիկ գումար, զենք, զինամթերք, այդ թվում` նռնականետեր:
Ըստ Մոլդովայի ազգային հետքննչական ծառայության՝ մահափորձը 200 հազար դոլարի դիմաց պատվիրել են երկու մոլդովացի, որոնցից մեկը ներկայումս բնակվում է Մոսկվայում: