Մատչելիության հղումներ

Բասկերի ԷՏԱ կազմակերպությունը վայր է դնում զենքերը


Իսպանիա - Բասկերի երկրի դե ֆակտո մայրաքաղաք Բիլբաոն, արխիվ

Բասկերի ԷՏԱ անջատական կազմակերպությունը ապրիլի 8-ին հանձնել է զենքերը` վերջ դնելով ավելի քան հինգ տասնամյակ շարունակված զինված դիմակայությանը հանուն անկախության:

ԷՏԱ-ն անժամկետ հրադադար էր հայտարարել 2011 թվականին, բայց մինչև այժմ չէր հանձնել զենքերը:

ԷՏԱ կազմակերպությունը հիմնադրվել է 1959 թվականին բասկերի կողմից, ովքեր համարում էին, որ Իսպանիայի առաջնորդ գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոն սահմանափակում է իրենց քաղաքական իրավունքները և մշակույթը:

Իսպանիայի հյուսիսում և Ֆրանսիայի հարավում իրենց անկախ պետությունը ստեղծելու համար ԷՏԱ-ի տասնամյակներ շարունակված պայքարի ընթացքում ավելի քան 800 մարդ է զոհվել:

ԷՏԱ-ն ահաբեկչական կազմակերպություն է որակվել Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Եվրոպական միության և Միացյալ Նահանգների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG