Մատչելիության հղումներ

ԱՄՆ ռազմածովային նավատորմը հարվածային խումբ է ուղարկում Կորեական թերակղզի


Ամերիկյան ռազմածովային ուժերի հարվածային խումբը` այդ թվում մեկ ավիակիր, մեկնել է Կորեական թերակղզի:

ԱՄՆ Խաղաղօվկիանսոյան հրամանատարության խոսնակ Դեյվ Բենհեմը հայտարարել է, որ «Կարլ Վինսոն» հարվածային խումբը ուղարկվում է տարածաշրջան` «Խաղաղ օվկիանոսի արևմուտքում ներկայություն և պատրաստվածություն ապահովելու համար»:

Բենհեմը հավելել է, որ տարածաշրջանում թիվ 1 խնդիրը շարունակում է մնալ Հյուսիսային Կորեան «իր հրթիռային փորձակումների չմտածված, անպատասխանատու և ապակայունացնող ծրագրով և միջուկային զենք ստեղծելուն ուղղված ջանքերով»:

Հյուսիսային Կորեան բազմիցս է բալիստիկական հրթիռներ փորձարկել` խախտելով ՄԱԿ-ի բանաձևերով սահմանված արգելքները: Վերջին նման փորձարկումը տեղի է ունեցել ապրիլին:

Վաշինգտոնը զգուշացրել է Փհենյանի դաշնակցին` Չինաստանին, որ եթե Պեկինը քայլեր չձեռնարկի Հյուսիսային Կորեային սաստելու ուղղությամբ, ԱՄՆ-ը ստիպված կլինի այդ հարցում նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG