Մատչելիության հղումներ

Իրավապաշտպան կազմակերպության տվյալներով Սիրիայում ավիահարվածներից առնվազն 35 խաղաղ բնակիչ է զոհվել


Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդ մարմնի տվյալներով, Սիրիաում անցած օրվա ընթացքում տեղի ունեցած երկու ավիահարվածների հետևանքով առնվազն 35 քաղաքացիական անձ է զոհվել:

Դիտորդ մարմնի տվյալներով, 18 մարդ զոհվել է ապստամբների վերահսկողության տակ գտնվող Իդլիբ գավառում իրականացված ավիահարվածի պատճառով: Հենց այս գավառում էր օրեր առաջ տեղի ունեցել քիմիական հարձակումը, որի մեջ մեղադրվում են Սիրիայի իշխանությունները: Առայժմ հայտնի չէ, թե որ ուժն է իրականացրել այս նոր հարվածը, սակայն անցյալում թե՛ Սիրիայի զինված ուժերը, թե՛ նրանց աջակցող Ռուսաստանը Իդլիբում ավիահարվածներ են իրականացրել:

Միևնույն ժամանակ, հավանաբար ամերիկյան զինված կոալիցիայի մաս կազմող ռազմական օդանավերի հարվածի հետևանքով, Ռաքքայի մոտակայքում, «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության տակ գտնվող Հնեդիա գյուղում առնվազն 12 մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG