Մատչելիության հղումներ

Մոսկվա-Բրեստ գնացքի վթարի հետևանքով 50 մարդ վիրավորվել է


Ռուսաստանում առնվազն 50 մարդ վիրավորվել է Մոսկվայից Բրեստ ուղևողվող գնացքի վթարի հետևանքով:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը պետական ՏԱՍՍ գործակալությանը փոխանցել է, որ առնվազն 12 մարդ հոսպիտալացվել է, վեցի վիճակը «ծանր» է:

Դեպքի վայրից ցուցադրվող կադրերում երևում է, որ գնացքի առնվազն չորս վագոն դուրս է եկել գծերից: Վթարը տեղի է ունեցել ապրիլի 8–ին` արևմտյան Մոսկվայի Գերասիմա Կուրինա փողոցի մերձակայքում:

Վթարի պահին գնացքում 455 ուղևոր է եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG