Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Իրանի բարձրաստիճան զինվորականները դատապարտում են ամերիկյան հարվածը Սիրիայում


Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և նրա իրանցի գործընկեր, գեներալ-մայոր Մոհամադ Բաղերին ապրիլի 8-ին ունեցած հեռախոսազրույցում դատապարտել են սիրիական ավիաբազայի հրթիռակոծումը ԱՄՆ-ի կողմից:

Իրանական «ԻՐՆԱ» գործակալության փոխանցմամբ, գեներալները հայտարարել են, որ հրթիռակոծումը «ագրեսիայի դրսևորում էր անկախ պետության նկատմամբ»:

Ռուսաստանը և Իրանը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հիմնական աջակիցներն են ապստամբած տարբեր ընդդիմադիր խմբավորումների, ինչպես նաև ահաբեկչական կազմավորումների դեմ մղվող քաղաքացիական պատերազմում: Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները և Թուրքիան աջակցում են Ասադի դեմ հանդես եկող մի շարք ընդդիմադիր զինյալ խմբավորումների:

Ռուսաստանի և Իրանի բարձրաստիճան զինվորականների հայտարարությունը արտացոլում է ավելի վաղ այդ պետությունների ղեկավարների կողմից հնչեցված դիրքորոշումները ամերիկյան հարվածի մասին:

Երկու գեներալները հայտարարել են, որ ամերիկյան օպերացիան նպատակ ուներ դանդաղեցնել Սիրիայի կառավարական ուժերի առաջընթացը և այն «ամրապնդում է ահաբեկիչների ու նրանց աջակիցների դիրքերը»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG