Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը չեղարկել է իր այցը Ռուսաստան


Բորիս Ջոնսոն, արխիվ

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, թե չեղարկում է ապրիլի 10-ին նախատեսված իր այցը Մոսկվա, կապված Սիրիայում տիրող իրադրության հետ:

РИА Новости գործակալության հաղորդմամբ, Ջոնսոնն ասել է, թե Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններն «արմատապես փոխել են վիճակը», և այժմ իր համար առաջնահերթ է «շարունակել այդ խնդրով ԱՄՆ-ի ու այլ երկների հետ շփումները՝ «Մեծ յոթնյակի»՝ ապրիլի 10-ից 11-ը կայանալիք հավաքի նախաշեմին»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG