Մատչելիության հղումներ

Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն


Սիմոն Մարտիրոսյան, լուսանկարը՝ ՀԱՕԿ-ի
Սիմոն Մարտիրոսյան, լուսանկարը՝ ՀԱՕԿ-ի

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 105 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը 184 կգ պոկելով նվաճել է փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում օլիմպիական փոխչեմպիոնը բարձրացրել է 230 կգ, դարձյալ նվաճելով փոքր ոսկե մեդալ: Երկամարտի 414 կգ արդյունքով Մարտիրոսյանը դարձավ չեմպիոն:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը պոկեց 165 կգ, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահեց 210 կգ: Երկամարտի 375 կգ արդյունքով նա գրավեց յոթերորդ հորիզոնականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG