Մատչելիության հղումներ

Պենտագոնը ներկայացնում է սիրիական ավիաբազայի վրա ԱՄՆ-ի զինուժի հարվածների արդյունքը


Պենտագոնը հայտնում է, որ Սիրիայի «Շայրաթ» ավիաբազան հրթիռակոծելու արդյունքում ոչնչացվել է շուրջ 20 ինքնաթիռ, զենիթա-հրթիռային համակարգեր, ավիացիոն անգարներ: Հաղորդվում է նաև, որ ամերիկյան ռազմանավերից արձակված «Տոմահավկ» տիպի բոլոր 59 հրթիռները դիպել են նախատեսված թիրախներին:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն ընգծում է՝ այդ ավիաբազան հրթիռակոծվել է, քանի որ հենց այնտեղ տեղակայված օդանավերն են քիմիական հարձակում իրականացրել Սիրիայի Իդլիբ նահանգում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG