Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Ստոկհոլմի ահաբեկչության կասկածյալը


Շվեդիայի ոստիկանությունը հայտնում է, որ ձերբակալվել է երեկվա ահաբեկչական հարձակման կասկածյալը: Ենթադրվում է, որ հենց նա է եղել բեռնատարի ղեկին, որը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ: Վերջին տվյալներով՝ հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել, 15-ը վիրավորվել են:

Հայտնելով կասկածյալի ձերբակալության մասին, Ստոկհոլմի ոստիկանության խոսնակ Լարս Բիստորմն ասել է, թե հնարավոր է՝ նրա հետ կապ ունեցող ուրիշ մարդիկ էլ են առնչվում կատարվածին: Շվեդիայի հանրային ռադիոն հաղորդել է, որ ձերբակալվածը 39 տարկան է, ազգությամբ ուզբեկ: Ոստիկանության խոսնակն այդ լուրը չի մեկնաբանել:

SVT տեղական հեռուստաընկերությունը, վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները, հաղորդել է, որ ոստիկանությունը ևս մեկ մարդ է ձերբակալել, սակայն, երկրորդ կասկածյալի ձերբակալությունը պաշտոնապես չի մեկնաբանվում: Ստոկհոլմի իշխանությունները հայտել են, որ հարձակման հետևանքով վիրավորվածներից վեցն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից, բուժումը շարունակում են ութ վիրավորվներ, այդ թվում մեկ երեխա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG