Մատչելիության հղումներ

Լապշինի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվել է


Պետական սահմանի ապօրինի հատման, երկրի տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված կոչերի և մի շարք այլ մեղադրանքներով Ադրբեջանում կալանքի մեջ գտնվող՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվել է: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

Մի քանի անգամ Լեռնային Ղարաբաղ այցելած Լապշինը Բելառուսում ձերբակալվել և կարճ ժամանակ անց ադրբեջանական կողմին էր արտահանձնվել այս տարվա փետրվարի 7-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG