Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախագահի թեկնածուի վրա ալյուր են լցրել ընտրողների հետ հանդիպման ժամանակ


Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի վրա ալյուր են լցրել Ստրասբուրգում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:

Ֆիյոնը պատրաստվում էր ելույթ ունենալ մոտ 2,5 հազար ընտրողների առաջ: Բեմին մոտենալու ճանապարհին մի երիտասարդ պարկով այլուր է լցրել քաղաքական գործչի ուղղությամբ:

Նախագահի թեկնածուն ստիպված է եղել լքել դահլիճը, սակայն 10 րոպե անց կրկին վերադարձել է բեմ, հարձակվողը ձերբակալվել է:

Սա առաջին միջադեպը չէ, որ տեղի է ունենում Ֆրանսիայի նախագահի թեկնածուների հետ: Անցյալ դեկտեմբերին նախկին վարչապետ Մանուել Վալսը, ով պատրաստվում էր առաջադրել իր թեկնածությունը, նույնպես ալյուրով հարձակման է ենթարկվել Ստրասբուրգում, իսկ անցյալ մարտին նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Էմանուել Մակրոնի վրա ձվեր են նետել, երբ վերջինս այցելել էր Փարիզի գյուղատնտեսական ցուցահանդես:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG