Մատչելիության հղումներ

Իդլիբի հյուսիսում հերթական օդային հարվածն է հասցվել, ենթադրաբար՝ սիրիական կամ ռուսական ուժերի կողմից


Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգի Խան-Շեյխուն քաղաքին ապրիլի 7-ին հերթական օդային հարվածն է հասցվել. հենց այս քաղաքն է ապրիլի 4-ին ենթարկվել ենթադրյալ քիմիական հարձակման, որի հետևանքով մոտ ութ տասնյակ մարդ է մահացել՝ այդ թվում 27 երեխա:

Նոր ռմբակոծության մասին հաղորդում են սիրիացի իրավապաշտպանները, փոխանցում է «Ռոյթերզը»: Նրանց տվյալներով հարվածներ են հասցրել կա՛մ սիրիական, կա՛մ ռուսական օդանավերը:

Քաղաքի հյուսիսային հատվածում կան ավերածություններ: Զոհերի մասին տվյալներ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG