Մատչելիության հղումներ

Ղազախստանում արհմիության ակտիվիստը 2․5 տարվա ազատազրկման է դատապարտվել


Ղազախստան - Նուրբեկ Կուշակբաևը դատարանի դահլիճում՝ դատավճռի հրապարակումից հետո, Աստանա, 7-ը ապրիլի, 2017թ․
Ղազախստան - Նուրբեկ Կուշակբաևը դատարանի դահլիճում՝ դատավճռի հրապարակումից հետո, Աստանա, 7-ը ապրիլի, 2017թ․

Աստանայում դատարանը երկուսուկես տարվա ազատազրկման է դատապարտել արհմիության ակտիվիստ Նուրբեկ Կուշակբաևին: Նա մեղադրվում է նավթագործների ապօրինի բողոքի ակցիա հրահրելու մեջ:

Դատարանի որոշմամբ՝ Կուշակբաևը պարտավոր է նաև ավելի քան 80 հազար դոլար վճարել Techno Trading նավթային ընկերությանը որպես վնասի փոխհատուցում, որ իբր հասցրել է իր գործողություններով:

Դատավճիռը բողոքարկվելու է:

Կուշակբաևի համակիրները անարդարացի են համարում դատավճիռը, պնդում, որ այդ ամենի նպատակն է վախեցնել ժողովրդին և ակտիվիստներին:

Կուշակբաևը ձերբակալվել է հունվարին՝ նավթահանքի հարյուրավոր աշխատողների հացադուլի օրերին: Իշխանությունները ստիպել են դադարեցնել հացադուլը՝ նավթագործներին մեղադրելով «պետության դեմ գործելու» մեջ: Ակցիայի տասնյակ մասնակիցներ տուգանվել են դատարանների կողմից կամ հեռացվել աշխատանքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG